Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՄԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
17.07.2012

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ֆրանսիական ԱՄԴ ,, Բժշկական օգնություն և զարգացում,, միջազգային հասարակական կազմակերպություն ծրագրի համակարգող Օֆելի Կատոյին և նույն կազմակերպության ծրագրի ադմինիստրացիոն խորհրդի անդամ Ժան Պոլ Մասլադային: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր նորանշանակ մարզպետին ծանոթացնել Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհուրդ համագործակցության շրջանակներում ֆրանսիական կողմից Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում ընթացքի մեջ գտնվող և իրականացվելիք ծրագրերին: Ըստ ծրագրի ադմինիստրացիոն խորհրդի անդամ Ժան Պոլ Մասլադայի իրենք Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի հետ ունեցել են բարեկամական սերտ հարաբերություններ, ինչի արդյունքում ապահովվել է համագործակցության բարձր մակարդակ: Բանախոսը հույս հայտնեց, որ նույն աշխատաոճը շարունակական կլինի նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, միաժամանակ ցանկություն հայտնելով նրան տեսնել Գրենոբլ քաղաքում: Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին, մարզ այցելելու առթիվ, ընդունելով, որ ինքը ընդունել է ոչ թե հյուրերի այլ բարեկամների և պատրաստակամ է աջակցել իր բոլոր հնարավորությունների ու լիազորությունների շրջանակներում ՝սկսած գործը շարունակելու և ավարտին հասցնելու հարցում:Մարզի ղեկավարը կարևորեց մարզի առողջապահական հիմնարկներում ֆրանսիական կողմից կատարված ներդրումները, նշելով, որ դրանք միտված են մարզի բնակչության առողջապահական խնդիրների բարելավմանը: Եվ որքան շատ լինեն նման ծրագրերը մարզում, կունենանք այնքան վերանորոգված և վերազինված բուժհիմնարկներ: ԱՄԴ ներկայացուցիչները համաձայնության եկան Ռաֆիկ Գրիգորյանի հետ, որպեսզի իրականացվող ծրագրերում առաջնահերթությունը տան գյուղական փոքրիկ ամբուլատորիաներին, որտեղ նախատեսված թեկուզ փոքրիկ ներդրումով կարելի է ավելի մեծ արդյունք ստանալ: Մարզպետի հանձնարարությամբ 1-2 օրվա ընթացքում ԱՄԴ ներկայացուցիչներին ներդրումներ կատարելու նպատակով կտրամադրվի մարզի գյուղական ամբուլատորաների ցանկը և ելնելով դրանց բնութագրերից կողմերը կկատարեն ընտրություն: