Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

13.07.2012

Հուլիսի 13-ին  աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ գյուղնախարարության ԾԻԳ-երի ղեկավարները: Նախարարը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանում, ուր նախարարության ենթակայության մարզային հիմնարկ-ձեռնարկությունների եւ համայնքների ղեկավարների առջեւ շարադրեց մարզի գյուղատնտեսության զարգացման մոտեցումները եւ ոլորտի հիմնախնդիրները: Նա նշեց, որ Գեղարքունիքը դիտվում է որպես հանրապետության հացահատիկի եւ անասնամթերքների արտադրության գլխավոր շտեմարաններից մեկը, ուստի առաջնահերթ մոտեցում է ցուցաբերվում հենց այդ 2 ուղղությունների զարգացմանը: Նախարարը մասնավորապես մատնանշեց ՀՀ կառավարության կողմից դեռ նախորդ տարում մարզում ցուցաբերած աջակցության ընդգրկուն ծրագրերը, որոնցից մեկը Չկալովկա, Մադինա, Վարդաձոր, Գեղամավան, Շորժա եւ Խաչաղբյուր համայնքներում ներդրված եւ ընթացող գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրն է: Ըստ նախարարի սա մեծ օգնություն է գյուղացիական տնտեսություններին եւ շարունակման դեպքում կարող է լրջորեն խթանել անասնապահության զարգացմանը: Նախարարը առաջնահերթ խնդիր համարեց տեղերում գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը, որը կարող է հեշտացնել ինչպես աջակցության նպատակով տրամադրվող ներդրումների հոսքը, այնպես էլ արդյունավետ եւ հասցեական դարձնել ծրագրերի իրականացման գործընթացները: Նախարարը խոսեց նաեւ մեքենատրակտորային պարկի թարմացման անհրաժեշտության մասին, շեշտելով, որ այս ուղղությամբ բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության իշխանությունների հետ, լիզինգային երկարաժամկետ եղանակով հանրապետությունում գյուղտեխնիկայի ներկրման եւ գյուղացիական տնտեսություններին հատկացնելու նպատակով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ արոտների կառավարման ծրագիրը նշված 6 համայնքներում պետք է ավարտվի առանց շեղումների եւ սահմանված ժամկետում: Ծրագրի վերահսկողությունը դրված է համայքների ղեկավարների վրա եւ նրանք պետք է անեն հնարավորը շինարարութունը հավուր պատշաճին իրականացնելու համար: Մարզպետը համայնքի ղեկավարներին հորդորեց մինչեւ հուլիսի 30-ը ավարտել համաֆինանսավորման հետ կապված բոլոր խնդիրները եւ հասնել նրան, որ ծրագիրը կատարվի ամենայն արդյունավետությամբ, աջակցության նպատակով տրված յուրաքանչուր լումա ծառայի իր նպատակին:
Մարզպետը խոսեց նաեւ կառավարության աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին տրամադրված էլիտար եւ առաջին վերարտադրության ցորենի սերմացուների ցանքատարծությունների ծլունակության հետ կապված խնդիրների մասին: Ընդգծելով, որ համատարած զիջումներ անելու դեպքում կառավարությունը կարող է ձախողել հանրապետությունում սերմաբուծության եւ սերմարտադրության զարգացման նպատակով ստեղծված ծրագիրը: Նա ընդգծեց, որ արդեն 3 օր է, ինչ էլիտար եւ առաջին վերարտադրության սերմացուների ցանքատարածություններում աշխատում է մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, որի աշխատանքները կշարունակվեն եւս մի քանի օր: Պարզապես, ըստ մարզպետի, այստեղ կցուցաբերվի ոչ թե ընդհանուր, այլ անհատական մոտեցում. Եթե կպարզվի, որ սեմացուի ծլունակությունը ցածր է եղել ոչ թե գյուղացիական տնտեսությունների մեղքով, ապա այդ դեպքում հնարավոր կլինեն որոշակի զիջումներ: Սակայն այս հարցը դեռ պետք է քննարկվի մարզպետարանում եւ կառավարությունում: Հարցի շուրջ գրեթե նույն մոտեցմամբ արտահայտվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը :
Այնուհետեւ նախարարը եւ մարզպետը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պաշտոնական անձինք դիտեցին Մարտունի գետի վրա կառուցված կարճապատնեշների շինարարությունը, այցելեցին Վարդենիկ գյուղի ցանքատարածություններ, Վարդենիս քաղաք, Նորակերտ եւ Մեծ Մասրիկ համայնքներ, ուր հանդիպումներ ունեցան համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, դիտեցին   ցորենի ցանքատարածությունների ընթացիկ վիճակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22