Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷԻՆ

10.07.2012

   <<Իմ Հայաստան>> համահայկական մրցույթ-փառատոնի ծրագրի <<Պարարվեստի օրեր>> միջոցառման շրջանակներում հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում անցկացվեցին համերգներ՝ Սփյուռքից ժամանած պարային համույթների մասնակցությամբ:Մինչ համերգային ծրագիրը համույթները եղան Սևանա կղզում: Սևան քաղաքում կազմակերպված համերգին մասնակցեցին Վրաստանից,Իրանից, Ռուսաստանից, իսկ Մարտունի քաղաքում՝ Վրաստանից, Ռուսաստանից և  Բելառուսից ժամանած  պարային համույթները: Համերգները անցան ուրախ տրամադրությամբ: Այն ևս մի առիթ  էր Հայաստան-Սփյուռք բարեկամական կապի ամրապնդման: Պարային համույթների  ոգևորությունը մեծ էր, հայրենիքում հանդես գալու և ներկայացնելու իրենց պարարվեստը հայ հանդիսատեսին՝պատասխանատու: Գոհ էին և հանդիսատեսը և միջոցառման կազմակերպիչները: Համերգները բարձր մակարդակով կազմակերպելու համար բոլոր համույթներին տրվեցին մարզպետի շնորհակալագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59