Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ

10.07.2012

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը նախապատրաստվում է քանդակագործության սիմպոզիումին, որը նախատեսված է կազմակերպել այս տարվա օգոստոսին:Ն ախաձեռնության հեղինակ եւ նախաձեռնող խմբի ղեկավար, ՀՀ նկարիչների միության անդամ, հանրաճանաչ գեղանկարիչ եւ քանդակագործ Արամայիս Խլղաթյանի խոսքով  քանդակագործության սիմպոզիումին մասնակցելու են հանրապետության ութ անվանի քանդակագործներ՝ Արտավազդ Քոչարյանը(Արտիկ), Ռաֆիկ Սարգսյանը, Արմեն Վարդանյանը, Գրիգոր Բաղումյանը, Գարիկ Դավթյանը եւ այլոք: Քանդակները լինելու են բազալտե մեծ քարերի վրա, ստեղծագործական թեմաները՝ ըստ քանդակագործների հայեցողության: Միայն թեմատիկ կլինի Արցախյան հերոսամարտին նվիրված քանդակը, քանի որ մինչ այժմ Մարտունիում չկա մի հուշարձան, որը խորհրդանշեր Արցախյան գոյամարտը կամ նրանում զոհված մարտունեցի քաջերի հիշատակը:Ստեղծված քանդակները, որպես մշակութային արժեքներ, կտեղադրվեն Մարտունի քաղաքի գլխավոր հրապարակում ու փողոցներում : Քանդակագործական աշխատանքները կկատարվեն Մարտունու Գեղարվեստի դպրոցի բակում, որտեղ դպրոցի սաները եւ արվեստասեր մյուս երեխաները հնարավորություն կունենան անմիջապես տեսնել, թե ինչպես են կերտվում արվեստի գործերն ու գլուխգործոցները: Աիմպոզիումի հաջող ավարտը կարող է ոչ միայն գեղեցկացնել քաղաքի տեսքը, այլ նաեւ խթանել տուրիզմի զարգացմանը, մատաղ սերնդի մեջ սեր դաստիարակել դեպի արվեստն ու մշակույթը: Նախաձեռնությունը կարող է նաեւ վարակել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի արվեստասեր հասարակությանը՝ նմանատիպ միջոցառումներն իրենց մոտ կազմակերպելու համար: Սիմպոզիումի իրականացման համար, որը կտեւի մեկ ամիս, կպահանջվի մոտ 11 միլիոն դրամ: Այդ նպատակով արդեն բացվել է հաշվեհամար, որտեղ առաջին փոխանցումն արել է Մարտունու քաղաքապետարանը՝ հիմնադրամին հատկացնելով 500 հազար դրամ: ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը ոչ միայն ողջունել է նախաձեռնությունը, այլ նաեւ հիմնադրամին փոխանցել է 200 հազար դրամ:  Արամայիս Խլղաթյանին ընդունել եւ այս հարցով լսել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ պատրաստակամություն հայտնելով ամենալայն աջակցությունը ցուցաբերել սիմպոզիումին: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59