Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

09.07.2012

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հուլիսի 9-ին աշխատանքային հերթական խորհրդակցություն  անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Մարզպետը աշխատակազմին ներկայացրեց այն հանձնարարականների բնույթը, որոնք իրեն տրվել են ՀՀ նախագահի և վարչապետի կողմից: Դրանք մասնավորապես առնչվում էին գյուղացիական տնտեսություններին վերադարձելիության սկզբունքով տրամադրված բարձրորակ սերմացուների ցանքերի և  ապօրինի շենքերի և շինությունների ուսումնասիրմանը և օրինականացմանը, Կարճաղբյուր համայնքում կառուցման փուլում գտնվող ՀԷԿ-ի շինարարությանը, մարզում պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացվող կապիտալ շինարարությունների ընթացքին և հումանիտար դեղորայքի բաշխման ընթացակարգին:  Մարզպետն առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողովներ՝ որոնք սահմանված ժամկետներում կուսումնասիրեն ոլորտներում առկա հիմնախնդիրները և կներկայացնեն համապատասխան առաջարկություն: Ի թիվս այլ հանձնարարականների մարզի ղեկավարը հանձնարարեց նաև հետևողական լինել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներում: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորոնշանակ օգնական Կարեն Հակոբյանին, ով մինչ այդ զբաղեցնում  էր  ՀՀ բնապահպանության նախարարի օգնականի պաշտոնը:      

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36