Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
09.07.2012

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հուլիսի 9-ին աշխատանքային հերթական խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Մարզպետը աշխատակազմին ներկայացրեց այն հանձնարարականների բնույթը, որոնք իրեն տրվել են ՀՀ նախագահի և վարչապետի կողմից: Դրանք մասնավորապես առնչվում էին գյուղացիական տնտեսություններին վերադարձելիության սկզբունքով տրամադրված բարձրորակ սերմացուների ցանքերի և ապօրինի շենքերի և շինությունների ուսումնասիրմանը և օրինականացմանը, Կարճաղբյուր համայնքում կառուցման փուլում գտնվող ՀԷԿ-ի շինարարությանը, մարզում պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացվող կապիտալ շինարարությունների ընթացքին և հումանիտար դեղորայքի բաշխման ընթացակարգին: Մարզպետն առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողովներ՝ որոնք սահմանված ժամկետներում կուսումնասիրեն ոլորտներում առկա հիմնախնդիրները և կներկայացնեն համապատասխան առաջարկություն: Ի թիվս այլ հանձնարարականների մարզի ղեկավարը հանձնարարեց նաև հետևողական լինել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներում: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորոնշանակ օգնական Կարեն Հակոբյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի օգնականի պաշտոնը: