Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՐԶԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

09.07.2012

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր ընդունեց և գերազանցության ատեստատներ հանձնեց  Գեղարքունիքի մարզի գերազանցության մեդալակիրներին: Վերջիններս ներկայացնում էին Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ Սիլվարդ Ղազարյան և Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ Արմինե Ալեքսանյան: Նշենք, որ մեդալակիրներից երկուսն էլ արդեն ընդունվել են Երևանի բժշկական համալսարանի բուժական գործ բաժինը:       Մարզպետը շնորհավորեց նրանց,  իրենց նպատակասլացության և ձեռքբերումների համար, հույս հայտնելով, որ մեդալակիրները նույն պատասխանատվությամբ կշարունակեն իրենց ուսումնառությունը նաև բուհում:   Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց  մեդալակիրների ծնողներին, դպրոցների տնօրեններին և մանկավարժական կոլեկտիվներին  նմանատիպ աշակերտներ և երեխաներ կրթելու և  դաստիարակելու համար: Հավելենք նաև, որ մեդալակիրները, գերազանցության իրենց մեդալները կստանան օգոստոս ամսին՝ ՀՀ նախագահի կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11