Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱԲԻԹԱԹԸ ՕԳՆՈՒՄ Է ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

09.07.2012

 

 
,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամը   հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում ապրող   ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մի ծրագիր էլ իրականացրեց  Լճաշեն համայնքում: Ունենալով բնակարանային պայմանների բարելավման  խիստ անհրաժեշտություն,լճաշենցի Սեդա Բաբայանը  տարիներ շարունակ  հնարավորություն չէր ունեցել  այն կյանքի կոչել: Հաբիթաթի մեկնած օգնության ձեռքը իրականություն դարձրեց  նրա  երազանքը: Այս շինարարական   ծրագիրը  մեկնարկել է 2011 թվականին`   Կամուրջ ունիվերսալ վարկային կազմակերպության ֆինանսավորմամբ:   Վերանորոգման նպատակով հատկացված 600 հազար դրամը  վարկառուն, համեմատաբար ցածր տոկոսադրույքով  հետ կվերադարձնի 1,5 տարվա ընթացքում:  Արդեն շահագործման հանձնված բնակարանում առաջին արարողությունը` տնօրհնեքն էր: ,, Հաբիթաթ Արմենիա,, հիմնադրամի այս նախաձեռնությանը   իրենց ֆիզիկական աջակցությունն են ցուցաբերում   կամավորական խմբերը:   Բաբայանները այդ նպատակով  արդեն մեկ շաբաթ է հյուրընկալել են  Գլոբալ Վիլիջի ,, Կառուցենք   հանուն խաղաղության,, միջազգային թիմի 10 կամավորներին, ովքեր   գործընկեր ընտանիքում աշխատում են սիրով և ամենայն պատասխանատվությամբ :    Նախաձեռնության հեղինակ հիմնադրամը պլանավորել է 6 տարվա ընթացքում աջակցել մոտ 2000 անբավարար բնակարանային պայմաններ ունեցող ընտանիքների: Հյուրընկալելով կամավորների նոր թիմի, Հաբիթաթը,  առաջիկա օրերին վերանորոգման ծրագիր  կիրականացնի նաև  Գավառ քաղաքում: 
 
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06