Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

03.07.2012

 

                                
Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում   շինարարական տարբեր ծրագրեր իրականացնող 30 կազմակերպությունների ղեկավարներին: Զրուցելով մարզի ղեկավարի հետ կապալառու կազմակերպությունների ղեկավարները  ներկայացրին իրենց կողմից իրականացվող այն աշխատանքները, որոնք ընդգրկված են մարզում  հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում և որոնց համար ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի 1436 Ն որոշմամբ հատկացվել են ֆինանսական միջոցներ: Ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին մարզպետը  հանձնարարեց աշխատանքներում լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և դրանք ավարտին հասցնել պլանավորված ժամկետում:
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով առաջիկա օրերին Գեղարքունիքի մարզպետի կողմից   նախատեսվում են նաև աշխատանքային այցեր:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52