Տպել
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
03.07.2012

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում շինարարական տարբեր ծրագրեր իրականացնող 30 կազմակերպությունների ղեկավարներին: Զրուցելով մարզի ղեկավարի հետ կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին իրենց կողմից իրականացվող այն աշխատանքները, որոնք ընդգրկված են մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում և որոնց համար ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի 1436 Ն որոշմամբ հատկացվել են ֆինանսական միջոցներ: Ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին մարզպետը հանձնարարեց աշխատանքներում լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և դրանք ավարտին հասցնել պլանավորված ժամկետում:
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով առաջիկա օրերին Գեղարքունիքի մարզպետի կողմից նախատեսվում են նաև աշխատանքային այցեր: