Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
02.07.2012

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները նորանշանակ մարզպետին ներկայացրին իրենց ոլորտներին վերաբերող գործառույթները, ընթացքի մեջ գտնվող հարցերը և գոյություն ունեցող խնդիրները: Մարզի ղեկավարը խոստացավ գյուղատնտեսության, քաղաքաշինության, կրթության, սոցիալական ոլորտներին վերաբերող առավել հրատապ լուծում պահանջվող խնդիրների վերաբերյալ առաջիկա օրերին հարց բարձրացնել ՀՀ կառավարություն: