Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

28.06.2012

 

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի նիստում ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Նորանշանակ մարզպետին նույն օրը Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացրեց   ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին 5-ամյա  համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, մասնավորապես առանձնացնելով այն դրական տեղաշարժը,, որն իրականացվել է Նվեր Պողոսյանի աշխատասիրության և հետևողականության արդյունքում: Նվեր Պողոսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց  ՀՀ նախագահին և կառավարությանը իր գործունեության ընթացքում  աջակցելու համար և միաժամանակ շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանին ՝մարզպետ նշանակվելու կապակցությամբ, մաղթելով նրան աշխատանքային բեղմնավոր գործունեություն: Ներկայացնելով մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ փոխվարչապետը նշեց, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել այս պաշտոնում: Ռաֆիկ Գրիգորյանը   լինելով Գեղարքունիքի մարզից,  քաջատեղյակ է մարզի բոլոր հիմնախնդիրներին և կանի հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և վարչապետին   նման վստահության համար՝Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը խոստացավ  մարզում շարունակել  և էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել մարդկային հարաբերությունները, դրանով իսկ նպաստելով  նորանոր նախաձեռնությունների    իրականացմանը:  
Հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59