Տպել
Նորություններ
ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
28.06.2012

ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի նիստում ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Նորանշանակ մարզպետին նույն օրը Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին 5-ամյա համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, մասնավորապես առանձնացնելով այն դրական տեղաշարժը,, որն իրականացվել է Նվեր Պողոսյանի աշխատասիրության և հետևողականության արդյունքում: Նվեր Պողոսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և կառավարությանը իր գործունեության ընթացքում աջակցելու համար և միաժամանակ շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանին ՝մարզպետ նշանակվելու կապակցությամբ, մաղթելով նրան աշխատանքային բեղմնավոր գործունեություն: Ներկայացնելով մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ փոխվարչապետը նշեց, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել այս պաշտոնում: Ռաֆիկ Գրիգորյանը լինելով Գեղարքունիքի մարզից, քաջատեղյակ է մարզի բոլոր հիմնախնդիրներին և կանի հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և վարչապետին նման վստահության համար՝Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը խոստացավ մարզում շարունակել և էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել մարդկային հարաբերությունները, դրանով իսկ նպաստելով նորանոր նախաձեռնությունների իրականացմանը:
Հանդիպումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալների և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ: