Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԸՆՏՐՎԵՑԻՆ ,, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ,, ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

27.06.2012

<<Լավագույն մարզական ընտանիք- 2012>> մրցույթին Գեղարքունիքի մարզից մասնակցել է 121 ընտանիք` տարիքային երեք խմբերում, որոնք որոշվում են 2004-2006, 2001-2003, 1998-2000թվականներին ծնված երեխաների տարիքով:
Մրցույթի տարածքային եւ մարզային փուլերն արդեն ավարտվել են: Տարածքային փուլում մասնակից 121 ընտանիքներից յուրաքանչյուր տարիքային խմբից ընտրվել է 15 թիմ: Տարածքային փուլում հաղթած 45 ընտանիքները գրավելով 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր, արժանացել են խրախուսական պարգեւի` համապատասխանաբար ստանալով 60 հազար, 50 հազար եւ 40 հազարական դրամ:
Մարզային փուլի եռօրյա մրցույթում 45 ընտանիքները չափեցին իրենց ֆիզիկական կարողությունները 6 մարզաձեւերում:
Մրցույթներն անցկացվեցին 30 մետր  խաղային փոխանցումավազք, 80 մետր խաղային փոխանցումավազք, բասկետբոլի գնդակի  նետում զամբյուղի մեջ, պարանի  ձգում, թենիսի գնդակի  նետում եւ հեռացատկ խաղաձեւերում:
Արդյունքում <<Լավագույն մարզական ընտանիք>> հանրապետական փուլին կմասնակցեն Գեղարքունիքի մարզի 9 ընտանիք` յուրաքանչյուր տարիքային խմբից`3 ընտանիք:
2004-2006 տարիքային խմբում եզրափակիչ փուլ են անցել Ծովազարդի բնակիչ Արիստակես Նաջարյանի, ճամբարակցի  Բորիս Հովհաննիսյանի եւ վարդենիսցի Ալբերտ Մանուկյանի ընտանիքները:
2001-2003 տարիքային խմբից եզրափակիչ են անցել բերդկունքցի Գեղամ Վարդանյանի, հայրավանքցի Հակոբ Գասպարյանի եւ Սամվել Գրիգորյանի ընտանիքները: 
1998-2000 տարիքային խմբում հաղթող ընտանիքներ են ճանաչվել գավառցի Կարո Սիրունյանի, վարդենիսցի Արմեն Սիմոնյանի եւ սարուխանցի Գնել Թորոյանի ընտանիքները:
Ընդհանուր հաշվարկով բարձր միավորներով հաղթած 9-ը ընտանիքները կմասնակցեն Ծաղկաձորում կայանալիք հանրապետական փուլին:
Եզրափակիչ փուլում հաղթող առաջին երեք ընտանիքները կստանան դրամական պարգեւ եւ պատվոգիր` ՀՀ նախագահի կողմից:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության`ընդհանուր միավորային հաշվարկից դուրս մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում մարզաձեւերում հաղթող ճանաչված ընտանիքները կպարգեւատրվեն 20 հազարական դրամով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36