Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

26.06.2012

 

Ի պատասխան Հայկական Ժամանակ օրաթերթի ,,պատիժ սելիտրայով,,  հրապարակմանը
 
Հայկական Ժամանակ օրաթերթն այսօր՝26.06.2012թ հրապարակել է,, Պատիժ սելիտրայով,, մի հոդված, որում մասնավորապես նշվում է, թե ,, Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքի բնակիչները այդպես էլ չեն ստացել ՀՀ կառավարության կողմից դեռևս այս տարվա փետրվարին խոստացված էժան պարարտանյութը, չնայած անհրաժեշտ գումարը լճավանցիները նախապես վճարել են,,:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 22-ի թիվ 1802-ն որոշմամբ Գեղարքունիքի մարզին հատկացվել 3500 տոննա ազոտական պարարտանյութ, որից 30 տոննան՝  Լճավան համայնքին՝  յուրաքանչյուր պարկը՝ 6000 դրամ արժողությամբ: Պարարտանյութը տրամադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ և 27.01.2012թ համապատասխան գումարը՝ 3 մլն 600 000 դրամ մուծվել է ,, ԱԿԲԱ,, բանկ( անդորրագիր թիվ 80):
Ինչ վերաբերում է հոդվածում մեջ բերված մնացած փաստերին, ապա հայտնում ենք, որ  2012 թ փետրվար ամսին Լճավան համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ համայնքի բնակիչներից հավաքագրել է ևս 14 տոննա 500կգ-ի գումար՝ 1.740 000 դրամ և մուտքագրել բանկ, այդ մասին նախապես չհամաձայնեցնելով   Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման հետ: Գեղարքունիքի մարզպետարանին   վերը նշված գործընթացի մասին  լճավանցիները տեղեկացել են   միայն 5 օր առաջ:  
 
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36