Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

26.06.2012

 

,, People in Need,, չեխական հասարակական կազմակերպության և տեղական գործընկերների կողմից հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանդիպում, որին հրավիրված էին մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   Կազմակերպությունը ցանկություն ունի իրականացնել  է մի նախաձեռնություն, որը նպատակ ունի հանրապետության բոլոր մարզերում կյանքի կոչել  վավերագրական ֆիլմերի ցուցադրման փառատոն: Ըստ ծրագրի՝ 2013 թվականի գարնանը  մարզերում  փառատոն կազմակերպելու ցանկություն ունեցող   հասարակական կազմակերպությունները,  կիրականացնեն  վավերագրական ֆիլմերի փառատոններ; ,,CAUCADOC,, կազմակերպությունը կիրականացնի նրանց համար դասընթացներ, կտրամադրի ֆիլմեր, ֆինանսական, տեխնիկական և PR աջակցություն,, իր խոսքում նշեց  People in Need հայաստանյան ներկայացուցչության ,, Եկեք ստեղծենք ֆիլմեր Հարավային Կովկասում,, ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Մասնակցության հայտերի ընդունման վերջին ժամկետը 2012 թ հուլիսի 15-ն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Արևելյան Գործընկերության Մշակութային Ծրագրերի կողմից: Ըստ ծրագրի կազմակերպիչների ,, Ազգությունը՝մարդ,, փառատոնը վկայում է որ վավերագրական ֆիլմերի ցուցադրումը և դրանց շուրջ ծավալվող բանավեճերը շատ արդյունավետ միջոց են լուսաբանելու Հարավային Կովկասում այսօր գոյություն ունեցող կարևորագույն հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06