Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

13.06.2012

2012 թ մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի  ընտրությունների արդյունքում փոփոխության ենթարկվեց նաեւ ՀՀ կառավարության կազմը: Նոր ձեւավորվող կառավարության կազմում  ,, Բարգավաճ Հայաստան,,  կուսակցությունը չցանկացավ շարունակել կոալիցիոն գործընկերությունը:  Համաձայն որի  նոր կառավարությունում չեն լինի այդ կուսակցության քաղաքականությունն իրականացնող նախարարներն ու մարզպետները:
Ելնելով վերոնշյալից մայիսի 31-ին   Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը:  Ս/թ հունիսի 7-ի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ    Նվեր Պողոսյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Կառավարության ղեկավարը  շնորհակալություն է հայտնել նրան Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում աշխատած երկարամյա  դրական ու արդյունավետ աշխատանքի համար:
 ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ մինչև սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի նշանակումը՝    մարզպետի պարտականություններն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22