Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԾՎԱՇԵՆՑԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

12.06.2012

 

 
 ՀՀ կառավարության կողմից ընդունված հայեցակարգի համաձայն` Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից 1992 թվականի օգոստոսի 8-ին բռնի տեղահանված բնակիչները ստանում են միանվագ դրամական օժանդակություն: Որոշումն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Որոշման շրջանակներում արծվաշենցիներին անհատույց դրամական աջակցություն ցուցաբերելու նպատակով պետբյուջեի միջոցներից հատկացվել է 708 միլիոն դրամ: Կառավարության հայեցակարգի  համաձայն` բնակարանային խնդիրների լուծման նպատակով յուրաքանչյուր արծվաշենցի ստանալու է 360 հազար դրամի չափով փոխհատուցում: Փոխհատուցում ստանում է շուրջ 2000 արծվաշենցի:Հատկացումներն արվում են ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդի հաշվին: Հատկացումներ կստանան միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ Հայաստանում բնակվող արծվաշենցիները:
Հավելենք, որ 1992 թվականին Արծվաշենից Հայաստան է տեղափոխվել 633 ընտանիք, որոնց մեծ մասն այսօր ապրում են Գեղարքունիքի մարզի տարբեր համայքներում: ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի թիվ 1856-Ա որոշման համաձայն` բախշման շահառու ընտանիքները 601-ն են: Նրանց հիմնական մասը բռնագաղթից հետո բնակություն են հաստատել Ճամբարակ քաղաքում, ուր այժմ ապրում է շուրջ 2700 արծվաշենցի: Ի տարբերություն նախորդ տարիներում արծվաշենցիներին տրված փոխհատուցումների` այս տարի տրված գումարները չեն օգտագործվելու հատուկ բնակարանաշինության նպատակով: Ճամբարակի տարածաշրջանի տարբեր համայնքներում բնակվող արծվաշենցի ընտանիքներից ոմանք արդեն ստացել են փոխհատուցված գումարը, ոմանք շարունակում են ստանալ այս օրերին: Համայնքների ղեկավարների տեղեկացմամբ` ստացված գումարները օգտագործվում են բնակարանների նորոգման, գույքի ձեռքբերման կամ անձնական այլ նպատակներով:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22