Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ

11.06.2012

 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Մարտին Բարսեղյանի հաղորդմամբ՝ արդեն ամփոփվել են անցած շաբաթ օրը Գեղարքունիքի մարզում տեղացած կարկտի պատճառած վնասների մոտավոր չափերը մի շարք համայնքներում: Հիմնականում կարկտահարությունից տուժել են Գավառ քաղաքը, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Նորաշեն, Կարմիրգյուղ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Նորատուս,  Ծափաթաղ, Փամբակ, Արեգունի, Դրախտիկ գյուղական համայնքները: Պատճառված վնասը հիմնականում գյուղատնտեսական ուղղվածություն ունի: Կարկուտն ամբողջությամբ վնասել է պտղատու այգիները, բազմամյա կերային մշակաբույսերի եւ աշնանացան ցորենի ցանքերը, բանջարբոստանային մշակաբույսերի սածիլները, խոտհարքերը, Լճափ գյուղում տաս մանր եւ երկու խոշոր եղջերավորների անկման պատճառ դարձել: Հեղեղումներից քանդվել են նաեւ գյուղամիջյան եւ դաշտամիջյան ճանապարհներ, փլվել հողաշեն պարիսպներ կամ շինություններ: Կորուստն անդառնալի կարելի է համարել պտղատու այգիներում, աշնանացան ցորենի եւ բանջարբոստանային մշակաբույսերի ցանքերում: Կարտոֆիլի վնասված ցանքերի վերականգնումը հնարավոր է, կաղամբի, լոլիկի ու պղպեղի, լոբու եւ այլ ընդավորների նոր սածիլումն ու ցանքը՝ նույնպես, բայց ահա աշնանացան ցորենի եւ պոլոր տեսակի պտուղների վերականգնումը՝ քիչ հնարավոր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22