Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՆ ՈՒՆԵՑԱՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ

06.06.2012

Հրատարակվել է Գեղարքունիքի մարզի տուրիստական  ուղեցույցը,  որի տպագրությունը ֆինանսավորվել է Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի եւ France cooperation-ի կողմից, <<Ռոն-Ալեպրի մարզը Հայաստանի համար>> միջհամագործակցության պլատֆորմի անդամ Գրենոբլ, Ռոման, Վիեն քաղաքների մասնակցությամբ: Տուրիստական ուղեցույցը տպագրվել է երեք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն, երեք տարբեր բրոշյուրների տեսքով:
 Ուղեցույցում տեղ են գտել Գեղարքունիքի մարզի 5 քաղաքները իրենց   նկարագրությունները, քաղաքների պատկերավոր քարտեզները:
Գրքույկի այցելություներ բաժնում տեղ են գտել յուրաքանչյուր քաղաքի տեսարժան վայրերը` համապատասխան երթուղային ճանապարհածախսով, լուսանկարներով: Ուղեցույցում կան նաեւ քաղաքային ու գյուղական համայնքների գիշերակացները, հյուրատները, քոտեջները եւ հյուրընկալ ընտանիքները:
Զբոսաշրջիկի  համար այստեղ մատչելի ներկայացված են մարզի  համայնքների մասին գործնական  տեղեկատվություն, բանկերը, փոստային եւ առողջապահական կառույցներն ու հասարակական տրանսպորտը:
Գրքույկում ներառված է նաեւ Գեղարքունիքի մարզից դեպի Սյունիքի մարզ ավտոճանապարհի քարտեզն ու հարակից  հանգստյան գոտիները:
Ուղեցույցում հրատարակված է նաեւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տուրիստական պատկերը` իր զբոսաշրջիկ պատկերով, հանգստյան գոտիներով:
Գրքույկները  մարզի տարածաշրջանում կտրվեն  քաղաքապետարաններին, համապատասխան տուրիստական կազմակերպություններին, նաեւ Հայաստանի խոշոր տուրիստական ընկերություններին: Համագործակից երկրներն էլ իրենց հերթին տուրիստական ուղեցույցները կտարածեն արտասահմանում` Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում տուրիզմը զարգացնելու համար:
Այս պահին նույն կազմակերպության աջակցությամբ  ստեղծվում է նաեւ ինտերնետային պորտալ, որում դարձյալ ներառված կլինի Գեղարքունիքի մարզն իր տուրիստական գրավչությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11