Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

17.05.2012

 

 Արդեն 1 ամիս է ինչ Գեղարքունիքի մարզի ցածրադիր, իսկ վերջին 10 օրերի ընթացքում նաև բարձրադիր գոտիներում, մոտ 45 հազար հեկտարի վրա     ընթանում է գարնանացան գարու և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում գրանցված է 15 500 հեկտար կարտոֆիլի, 27 500 հեկտար գարնանացան գարու և 1860 հեկտար բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալ, որոնք մոտ 3000 հեկտարով գերազանցում են նախորդ տարվա  ծավալները:  Վաղ գարնանից սկսած մարզում շուկայականից անհամեմատ էժան գներով իրացվեց 2700 տոննա դիզելային վառելանյութ և 3600 տոննա ազոտական պարարտանյութ, ինչը մեծ աջակցություն էր գյուղացիական տնտեսություններին՝ գարնանացանը կանոնավոր իրականացնելու համար: Մարզում դժգոհություններ չկան նաև գյուղատնտեսական տեխնիկայի   հետ : Գարնանացանի հաջող իրականացմանը նպաստում են նաև   մարզում   բավարար քանակությամբ տեղացող անձրևները, փաստում են   գյուղատնտեսները: Գեղարքունիքում ձմեռացումից բարեհաջող է դուրս եկել մոտ 20300 հեկտար տարածության վրա ցանված աշնանացան ցորենը, որի ներկայիս տեսքը  առատ բերքի սսացման հավատ է ներշնչում:Մնում է հուսալ, որ մինչև բերքահավաքը հողագործի սպասումները կարկուտի կամ սելավի բաժին չեն դառնա:            

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:34:10