Տպել
Նորություններ
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
17.05.2012

Արդեն 1 ամիս է ինչ Գեղարքունիքի մարզի ցածրադիր, իսկ վերջին 10 օրերի ընթացքում նաև բարձրադիր գոտիներում, մոտ 45 հազար հեկտարի վրա ընթանում է գարնանացան գարու և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում գրանցված է 15 500 հեկտար կարտոֆիլի, 27 500 հեկտար գարնանացան գարու և 1860 հեկտար բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալ, որոնք մոտ 3000 հեկտարով գերազանցում են նախորդ տարվա ծավալները: Վաղ գարնանից սկսած մարզում շուկայականից անհամեմատ էժան գներով իրացվեց 2700 տոննա դիզելային վառելանյութ և 3600 տոննա ազոտական պարարտանյութ, ինչը մեծ աջակցություն էր գյուղացիական տնտեսություններին՝ գարնանացանը կանոնավոր իրականացնելու համար: Մարզում դժգոհություններ չկան նաև գյուղատնտեսական տեխնիկայի հետ : Գարնանացանի հաջող իրականացմանը նպաստում են նաև մարզում բավարար քանակությամբ տեղացող անձրևները, փաստում են գյուղատնտեսները: Գեղարքունիքում ձմեռացումից բարեհաջող է դուրս եկել մոտ 20300 հեկտար տարածության վրա ցանված աշնանացան ցորենը, որի ներկայիս տեսքը առատ բերքի սսացման հավատ է ներշնչում:Մնում է հուսալ, որ մինչև բերքահավաքը հողագործի սպասումները կարկուտի կամ սելավի բաժին չեն դառնա: