Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

11.05.2012

Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Մարտի 17-25-ին Երեւան քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության շախմատի պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարի մրցանակակիր Աննա Սարգսյանին,ով  մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում ,  խաղի կիսաեզրափակիչ փուլում  զբաղեցրել է2-3 տեղերը, իսկ եզրափակիչ փուլում՝  5-րդ տեղը: Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց  10-ամյա շախմատիստին իր ձեռքբերումների համար, նրան հանձնելով  շնորհակալագիր և խրախուսական այլ նվերներ:   Աննայի  մարզիչը նրա հայրն է` գավառցի  Վարդգես Սարգսյանը: Նրանք ապրում են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Չերեպավեցկ քաղաքում: Աննան մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել Վոլոգդայի մարզի հայկական համայնքի նախագահ Հառլեմ  Զարգարյանի հովանավորությամբ: Աննան Վոլոգդայի մարզի շախմատի մինչեւ տաս տարեկան աղջիկների մրցումների եռակի, Չերեպավեցկ քաղաքի կրկնակի մրցանակակիր է եւ ՙՀյուսիս-Արեւմուտք- 2009՚ թվականի մրցումների արծաթե մեդալակիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55