Նորություններ
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
11.05.2012

Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց Մարտի 17-25-ին Երեւան քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության շախմատի պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարի մրցանակակիր Աննա Սարգսյանին,ով մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում , խաղի կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել է2-3 տեղերը, իսկ եզրափակիչ փուլում՝ 5-րդ տեղը: Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց 10-ամյա շախմատիստին իր ձեռքբերումների համար, նրան հանձնելով շնորհակալագիր և խրախուսական այլ նվերներ: Աննայի մարզիչը նրա հայրն է` գավառցի Վարդգես Սարգսյանը: Նրանք ապրում են Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի մարզի Չերեպավեցկ քաղաքում: Աննան մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել Վոլոգդայի մարզի հայկական համայնքի նախագահ Հառլեմ Զարգարյանի հովանավորությամբ: Աննան Վոլոգդայի մարզի շախմատի մինչեւ տաս տարեկան աղջիկների մրցումների եռակի, Չերեպավեցկ քաղաքի կրկնակի մրցանակակիր է եւ ՙՀյուսիս-Արեւմուտք- 2009՚ թվականի մրցումների արծաթե մեդալակիր: