Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԹԻՎ

09.05.2012

 

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի և նրանց ենթակայությամբ գործող  հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Գավառի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին: Հուշարձանի տարածքում քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնախմբություն, որի ընթացքում իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին   և տոնական տրամադրություն պարգևեցին քաղաքի մշակութային հիմնարկ ձեռնարկությունների անհատ կատարողներն ու պարային խմբերը: Մարզի ղեկավարը իր ջերմագին շնորհավորանքներն հղեց վետերաններին՝ նրանց մաղթելով խաղաղ ու անվրդով կյանք և քաջ առողջություն: Գավառի քաղաքապետի նախաձեռնությամբ հայրենիքի պաշտպանության համար մարտընչած և Գավառ  քաղաքում բնակվող ընդհանուր թվով   61  Մեծ Հայրենականի վետերանների, Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների և նույն ազատամարտի զոհված մարտիկների ընտանիքների տրվեց դրամական պարգև: Տոնի առթիվ նույն  տարածաշրջանում ավանդույթի համաձայն Մեծ Հայրենականի վետերաններին դրամական պարգև հանձնվեց նաև ,, Տիգրան Արզաքանցյան,, հիմնադրամի կողմից: Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանները մեծարվեցին նաև մարզի մնացած քաղաքային և գյուղական համայնքներում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:22:36