Տպել
Նորություններ
ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԹԻՎ
09.05.2012

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին Գավառի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին: Հուշարձանի տարածքում քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնախմբություն, որի ընթացքում իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին և տոնական տրամադրություն պարգևեցին քաղաքի մշակութային հիմնարկ ձեռնարկությունների անհատ կատարողներն ու պարային խմբերը: Մարզի ղեկավարը իր ջերմագին շնորհավորանքներն հղեց վետերաններին՝ նրանց մաղթելով խաղաղ ու անվրդով կյանք և քաջ առողջություն: Գավառի քաղաքապետի նախաձեռնությամբ հայրենիքի պաշտպանության համար մարտընչած և Գավառ քաղաքում բնակվող ընդհանուր թվով 61 Մեծ Հայրենականի վետերանների, Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների և նույն ազատամարտի զոհված մարտիկների ընտանիքների տրվեց դրամական պարգև: Տոնի առթիվ նույն տարածաշրջանում ավանդույթի համաձայն Մեծ Հայրենականի վետերաններին դրամական պարգև հանձնվեց նաև ,, Տիգրան Արզաքանցյան,, հիմնադրամի կողմից: Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանները մեծարվեցին նաև մարզի մնացած քաղաքային և գյուղական համայնքներում: