Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

17.04.2012

 

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Նվեր Պողոսյանը կատարեց քաղաքաքացիների ընդունելություն: Իրենց դիմումներով մարզպետին դիմեցին  15 քաղաքացի:  Սոցիալական  խնդիրների կարգավորման նպատակով դրամական օգնություն հատկացվեց 1 քաղաքացու, 1   ազատամարտիկի և 2 զոհված ազատամարտիկի կանանց, բուժման մեկնելու նպատակով  դրամական օգնություն ստացան 2  քաղաքացի:  2 քաղաքացիներ ստացան պետական պատվերի շրջանակներում վիրահատվելու և  բուժվելու , իսկ 1 քաղաքացի՝ հանգստյան տուն գործուղվելու  հնարավորություն: Մարզի ղեկավարը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև 1 բռնցքամարտիկի՝ Երևան քաղաքում մարզումների մեկնելու նպատակով:  Գանձակ համայնքի նորաստեղծ թաղամասի մի խումբ բնակիչներ մարզպետից աջակցություն խնդրեցին  իրենց թաղամասի գազիֆիկացման համար նախատեսված նախահաշվի շուրջ ընկերություն հետ ունեցած խնդրին միջամտություն ցուցաբերելու համար: Այդ նպատակով Նվեր Պողոսյանի անունից  միջնորդագիր  ներկայացվեց Հայռուսգազարդի տնօրինությանը:  Ընդունելության մասնակիցներից 2  քաղաքացու դիմում հաշվառվեց, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով, իսկ աշխատանքի տեղավորման է և մայրաքաղաքում բարդ վիրահատության ենթարկվելու  խնդրանքով ներկայացված 2 դիմում մերժվեց, լուծման հնարավորություն չունենալու նպատակով:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39