Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

12.04.2012

  

Գեղարքունիքում գարունը քիչ-քիչ սկսում է մտնել իր տարերքի մեջ՝ առաջացնելով միաժամանակ հեղեղումների վտանգ: Լեռներում կուտակված ձյան հաստ շերտը ջերմաստիճանի կտրուկ տաքացման կամ անձրեւների տաք քամիների ազդեցության տակ կարող է հալվել եւ լուրջ փորձությունների դեմ կանգնեցնել երկու տասնյակին մոտ համայնքների բնակիչներին: Այս օրերին Գեղարքունիքի մարզպետարանը, Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունը եւ մի շարք համայնքներ արդեն ձեռնարկում են հակահեղեղային միջոցառումներ: Գեղարքունիքի մարզպետարանն արդեն հատկացրել է 60 միլիոն դրամ՝ Արգիճի, Մարտունի եւ Վարդենիս գետերի՝ բնակավայրերով հոսող հատվածներում հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ իրականացնելու համար:Մարտունի գետի վրա աշխատանքներ կիրականացվեն Գեղհովիտ գյուղում եւ Մարտունի քաղաքում, Վարդենիս գետի վրա՝ Վարդենիկ գյուղում, Արգիճի գետի վրա՝ Ներքին Գետաշեն գյուղում: Ներքին Գետաշենում արդեն աշխատանքների մեկնարկը տրվել է, Մարտունիում եւ Վարդենիկում դրանք կսկսվեն երկու-երեք օր ուշացումով: Գետերի հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ տեղական բյուջեների հաշվին մի քանի օր է, ինչ սկսվել եւ ընթանում են Գավառ քաղաքի Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում, Գանձակ եւ Գեղարքունիք գյուղերում: Վերջին երկու օրերի ընթացքում գետերի հուները սկսել են աստիճանաբար բարձրանալ: Մասնագետների կանխատեսմամբ՝ Գեղարքունիքում կտրուկ վարարումներ սպասվելու են մայիս ամսվա ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:53:37