Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՎԱԲՈՒՅԾՆԵՐԻՆ

06.04.2012

 

 Այսօր Գավառի քաղաքապետարանի դահլիճում Գեղարքունիքի մարզի մեղվաբույծների հետ հանդիպում ունեցավ ՀՀ մեղվաբույծների միության նախագահ Ռոզա Ծառուկյանը:Հանդիպման նպատակն էր մասնագիտական խորհրդատվությամբ օգնել մարզի մեղվաբույծներին՝աշխատանքի վերսկսման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար: Սույն նպատակով մեղվաբույծների միության նախագահը ներկայացրեց մեր երկրում մեղվաբուծության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցված առաջընթացը, խոսեց մեղուների շրջանում ի հայտ եկած հիվանդությունների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման մասին: Անդրադառնալով այցի բուն նպատակին, Ռոզա Ծառուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց մեր երկրում մեղվաբուծության զարգացման համար ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող գործընթացի մասին: Ըստ Ծառուկյանի մեղվաբուծության ոլորտում բուժպրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար ՀՀ կառավարությունը այս տարի տրամադրել է 10 մլն 300 հազար դրամ, որով ձեռք է բերվել բիբին դեղամիջոց,   մեղուների շրջանում վարատոզ հիվանդության կանխարգելման համար:Այն  անվճար հիմունքներով բաժանվում է հանրապետության 10 մարզերին՝ ըստ համայնքապետարաններից      մեղվաընտանիքներին վերաբերող ցուցակների:  Ըստ վիճակագրության հանրապետության մարզերի թվում ամենաշատ մեղվաընտանիքները գրանցված են Գեղարքունիքի մարզում՝ 40 հազար:    Մեղվաբույծների միությունը, ըստ միության նախագահի պատրաստ է մեղվաբույծների նույն սկզբունքով տրամադրել նաև մեղվաբուծության ընթացքում օգտագործվող գործիքներ: Ռոզա Ծառուկյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից իր ղեկավարած միությունը երկամսյա վերապատրստման դասընթացներ է նախատեսում իրականացնել սկսնակ մեղվաբույծների համար: Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նաև այս տարվա հունիսի 1-ից մեղվաընտանիքների վերահաշվարկի իրականացման,     հանրապետությունում արտադրվող մեղրի արտահանման, մեղվի տեղական մայրական կազմի ձեռքբերման և գործնական բնույթի այլ խնդիրների շուրջ:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10