Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ ԲԱՑ Է

04.04.2012

 

 Ողջ ձմռան ընթացքում, եթե իհարկե համարենք, որ ձմեռը մնացել է հետևում, արտակարգ իրավիճակի մեջ է գտնվել Մարտունի-Գետափ ավտոճանապարհը Սելիմի լեռնանցքի՝ 18 կմ երկարությամբ հատվածում:  Այստեղ գրեթե միշտ պահպանվել է 3-4 մետրանոց ձյան շերտը: Գրեթե չնդմիջվող ձնաբքերի և տեղացող առատ ձյան պատճառով   օրերով կամ շաբաթներով փակ էր մնում   ճանապարհը: Չնայած ճանապարհաշինարարների գրեթե շուրջօրյա գործադրած ջանքերին ՝ բացված ճանապարհը՝ բքի պատճառով  կարճ ժամանակ անց նորից փակվում էր: Վերջին 10 օրերի ընթացքում ճանապարհը բացվել և փակվել է 3 անգամ, ինչի հետևանքով ձնաբքի կապանքներում են մնացել նույնիսկ  բեռնատար ավտոմեքենաներ:  Ճանապարհի բացման աշխատանքներում ընդգրկված է եղել 5-6 միավոր տեխնիկա, սակայն բնության անսանձ տարերքը պարբերաբար ի չիք էր դարձնում  նրանց աշխատանքը: Ի դեպ նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ մարզում դադարել են ուժեղ քամիները և  նկատվում է ջերմաստիճանի որոշակի  բարձրացում:   Ճանապարհաշինարարներն էլ  հույս են հայտնում, որ հետևում են մնացել դժվար օրերը ու պառավի ուլերը և այսօրվանից սկսած ճանապարհը կլինի բաց և երթևեկելի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:22:36