Տպել
Նորություններ
ՍԿՍՎԵԼ Է ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ
29.03.2012

ՀՀ կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցելու ծրագրի շրջանակներում արդեն 1 շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել է շուկայական գներից էժան ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ներկրման աշխատանքները: Ազոտական պարարտանյութի 1 պարկը մարզի գյուղացիական տնտեսությունները ձեռք են բերում 6000 դրամով, իսկ դիզվառելիքի 1 լիտրը՝ 350 դրամով: Ըստ համայնքների կողմից ներկայացված հայտերի մարզի համար հատկացված 3500 տոննա ազոտական պարարտանյութի և 2700 տոննա դիզելային վառելիքի ընդհանուր չափաքանակից այսօրվա դրությամբ ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է բաշխվել 600 տոննա ազոտական պարարտանյութ և մոտ 1200 տոննա դիզվառելիք: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը հայտագրման և ներկրման աշխատանքները պետք է իրականացնի մինչև գարնանացանի մեկնարկը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները այդ ընթացքում խնդիրներ չունենան: