Տպել
Նորություններ
ՃԱՆԱՊԱՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
28.03.2012

Գեղարքունիքի մարզպետարանի աշխաակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները այսօր մարզպետի աշխատասենյակում մասնակից եղան իրենց գործընկերոջը վաստակած հանգստի ճանապարհելու արարողությանը :Ծննդյան 66-րդ տարեդարձի և քաղաքացիական ծառայության համակարգում իր գործունեությունը ավարտած Ստյոպա Ղազարյանը անցել է մոտ 50 տարվա աշխատանքային ճանապարհ , որից վերջին 16 տարին աշխատել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչությունում՝ զբաղեցնելով վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը: Գյուղատնտեսության և բնապահպանության համակարգում ունեցած երկարամյա արդյունավետ գործունեության և ծննդյան տարեդարձի առթիվ Ստյոպա Ղազարյանն արժանացավ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին: Նվեր Պողոսյանը իր երախտագիտությունն հայտնեց Ստյոպա Ղազարյանին պետական համակարգում ունեցած երկարամյա գործունեության համար՝ նրան հանձնելով նաև հուշանվերներ: Ստյոպա Ղազարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին և իր աշխատանքային ընկերներին համատեղ գործունեության համար, հույս հայտնելով, որ ինքը հետայոսու ևս կփորձի իր խորհուրդներով և ներուժով օգտակար լինել նրանց: