Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ 5-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

24.03.2012

Գեղարքունիքի մարզի երեք ընտրատարածքներում ՀՀ Աժ պատգամավորի մանդատների համար մեծամասնական ընտրակարգով պայքարելու են տասնհինգ թեկնածու: Ըստ թիվ 22 ԸԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանի` այս ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, ՀՀԿ անդամ, ՙՆաիրիտ՚ գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական Վահագն Հակոբյանը, ՀԿԿ անդամ, Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, ՀՅԴ անդամ, Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ ՀՀԿ անդամ, ոչ մի տեղ չաշխատող, Գավառի նախկին քաղաքապետ Գրիշա Հովեյանը: Վահագն Հակոբյանը եւ Գրիշա Հովեյանը առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով, մյուսները` իրենց կուսակցությունների կողմից:
Թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ` այս ընտրատարածքում առաջադրվել են ԲՀԿ անդամ, Սեւան քաղաքի բնակիչ, Սեւանի ՙԱպակեմեկուսիչների  գործարան՚ ԲԲԸ տնօրեն Էդուարդ Սահակյանը, ՕԵԿ անդամ, Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, ՙԵվրոպա՚ ՍՊԸ տնօրենի տեղակալ Կարեն Բոթոյանը, Սեւան քաղաքի բնակիչ, անկուսակցական, ՙՐանգոշին՚ ՍՊԸ տնօրեն Տիգրան Պետրոսյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, անհատ  ձեռներեց, անկուսակցական Սմբաթ Սիմոնյանը, Երեւանի բնակիչ, ՙԷժ-Բոթերպոլ՚ ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Վարդան Ջհանգիրյանը: Էդուարդ Սահակյանը եւ Կարեն Բոթոյանն առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից, մյուսները` ինքնաառաջադրմամբ: Թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանի տեղեկացմամբ` այստեղ առաջադրվել են ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող, մայրաքաղաքում բնակվող  Խորեն Սարգսյանը, Մարտունի քաղաքի բնակիչ Սպարտակ Ջիվանյանը, Վարդենիկ  գյուղի բնակիչ Մասիս Մելքոնյանը եւ Աստղաձոր գյուղի բնակիչ Ռոման Խաչատրյանը: Հակոբ Հակոբյանն առաջադրվել է ՀՀԿ կողմից, մնացածները` ինքնաառաջադրման կարգով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22