Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑՈՎ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ ԷՐ

24.03.2012

 

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ղեկավարած պատվիրակությունը փոխադարձ այցով հյուրընկալվեց Նոր Նորք վարչական շրջանում:  Պատվիրակությունն այստեղ արժանացավ ջերմ ընդունելության: Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար  Մելիք Գասպարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին աշխատակազմի   ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետը համառոտ ներկայացրեց մարզի առանձնահատկությունները, զբաղվածությունը, գրավչությունները, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Անցնելով ավելի գործնական երկխոսության, համագործակից կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց 1 ամսյա ժամկետում մշակել կրթամշակութային համագործակցություն ծավալելու հստակ ծրագիր և ձեռնամուխ լինել դրա իրագործմանը: Ի նշան նորաստեղծ բարեկամության՝Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը և  Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը Նանսենի անվան զբոսայգում խորհրդանշական ծառեր տնկեցին, եղան վարչական շրջանի ենթակայությամբ գործող մշակութային մի շարք հաստատություններում: Նորաստեղծ համագործակցությանը վերաբերող հետագա հանդիպումները, ըստ կողմերի ղեկավարների, արդեն կկրեն գործնական բնույթ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22