Տպել
Նորություններ
,,ՀՈՒՍՈ ԱՅԳԻՙՙ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱՋԱԿՑԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
22.03.2012

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց ,, Հուսո այգի,, երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հիմնադրամի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ իրենք օթևանում են մարզերից ընտրված 17-22 տարեկան միջնակարգ կրթություն ստացած միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքներից ընտրված 20 աղջիների ՝ապահովելով նրանց նախասիրությամբ միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը համապատասխան ուսումնական հաստատությունում: Աղջիկները այստեղ կարող են ստանալ մանկաբարձ- գինեկոլոգի, տուրիզմի գործակալի, հաշվապահի, ֆինանսիստի, դերձակի, գործավարի, վարսավիրի, դիմահարդարի, ուսուցչի, թարգմանիչի և այլ մասնագիտություններ, միաժամանակ օգնելով նրանց դառնալ ավելի ինքնավար և անկախ քաղաքացիներ: Ըստ ներկայացված ծրագրի մարզերից ընտրված 1 կամ 2 երիտասարդ աղջիկները հիմնադրամի խնամքի տակ պետք է մնան 2-3 տարի :Իսկ համապատասխան կրթություն ստանալուց հետո մարզի ղեկավարությունը, պետք է հոգա նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը: Նվեր Պողոսյանը կարևորեց երիտասարդ աղջիկներին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու գործընթացը, ոչ այնքան դյուրին համարելով աշխատանքի տեղավորման հարցը: Ըստ մարզի ղեկավարի աշխատանքի տեղավորման հիմնական նախապայմանը մրցույթներին մասնակցելն է, իսկ մեր օրերում միջնակարգ մասնագիտական կրթությամբ անձինք հիմնականում զիջում են բարձրագույն կրթություն ունեցողներին: Մարզպետի առաջարկով հիմնադրամի ներկայացուցիչները համաձայնության եկան Գեղարքունիքի մարզից ընդգրկել գոնե 5 այնպիսի կարիքավորի, ում ընտրած մասնագիտության պահանջարկը իր բնակավայրում կա: ,, Հուսո Այգի,, հիմնադրամի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում կհամագործակցեն մարզպետարանի կրթության վարչության և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ: Աղջիկների ընտրությունը կկատարվի մինչև մայիս ամսվա վերջը, իսկ ուսումնառության մեկնարկը կտրվի նոր ուսումնական տարվանից: