Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ

21.03.2012

 

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԹԱՄՐԱԶՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Վ.ՂԱՋՈՅԱՆ
Ս.ՄՈՒԽՍԻԿԱՐՈՅԱՆ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Գ.ԹՈՐՈՍՅԱՆԻ
Կ.ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Հ.ՃԱՌՈՅԱՆԻ
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Ա.ԹՈՐՈՍՅԱՆԻ
                                                                                          

2012թ. մարտի 19-ին Գավառ քաղաքում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Նվեր Ղազարի Պողոսյանի /անձ. AG0505999/ ընդդեմ ՙԺողովուրդ թերթի խմբագրության՚ ՍՊԸ /ՀՎՀՀ 08211581/ և Աննա Թորոսյանի /անձ. AG0505999/` պատիվն ու արժանապատվությանն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին և ըստ ՙԺողովուրդ թերթի խմբագրության՚ ՍՊԸ հակընդդեմ հայցի ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի՝ պատիվն ու արժանապատվությանն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 134 հոդվածներով` դատարանը 

Վ Ճ Ռ Ե Ց
  Նվեր Ղազարի Պողոսյանի հայցն ընդդեմ ՙԺողովուրդ թերթի խմբագրության՚ ՍՊԸ և Աննա Թորոսյանի` պատիվն ու արժանապատվությանն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի.
Պարտավորեցնել ՙԺողովուրդ թերթի խմբագրության՚ ՍՊԸ` հերքելու ՙԺողովուրդ՚ օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ 171 համարում հրապարակված ՙՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ՚ հոդվածում զրպարտություն համարվող, Նվեր Ղազարի Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել նույն ՙԺողովուրդ՚ օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ՙՀերքում՚ խորագրի ներքո` հետևյալ բովանդակությամբ.
ՙՙԺողովուրդ՚ թերթի խմբագրությունը հայտնում է, որ օրաթերթի 07 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 171 համարում հրապարակված ՙՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ՚ հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նշված հոդվածը հրապարակելուց առաջ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ պարզելու նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանելու փաստը, ուստի հայցում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներողամտությունը:՚
Հերքման տեղակայման« ձևավորման« տառատեսակի չափը ու տեսակը չպետք է զիջի ՙԺողովուրդ՚ օրաթերթի 2011 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ 171 համարում հրապարակված ՙՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ՚ հոդվածի տեղեկատվությանը:
ՙԺողովուրդ թերթի խմբագրության՚ ՍՊԸ հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որից` 100000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 100000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրություն գումար։
Հայցը մնացած մասով մերժել։
ՙԺողովուրդ թերթի խմբագրության՚ ՍՊԸ հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի՝ պատիվն ու արժանապատվությանն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
Պետական տուրքը մուծված լինելու հիմքով, այդ հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Ավելի մանրամասն...

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹԱՄՐԱԶՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22