Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
20.03.2012

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Նվեր Պողոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետի իրենց խնդիրներով դիմում ներկայացրեցին 10 քաղաքացիներ: Նրանցից 3-ը մարզի ղեկավարի կողմից ստացան դրամական օգնություն: 3 քաղաքացիների դիմումներ գործուղվեցին Գավառի քաղաքապետարան, 2 քաղաքացի ստացավ պետական պատվերի շրջանակում բուժվելու ուղեգրից օգտվելու հնարավորություն, 1 քաղաքացի դիմում ներկայացրեց դպրոցում աշխատանքի տեղավորման խնդրով: Վերջինիս Նվեր Պողոսյանը խորհուրդ տվեց մասնակցել առաջիկայում հայտարարվելիք մրցույթին, իսկ մեկ քաղաքացի մարզի ղեկավարին դիմեց պարապմունքներ անցկացնելու նպատակով մարզադահլիճի վարձակալման խնդրով: