Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
13.03.2012

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց հուզող խնդիրների կարգավորման ակնկալիքով դիմում ներկայացրեցին 19 քաղաքացիներ :Հաշվի առնելով դիմումում ներկայացված խնդիրների բարդության կամ անհնարինության աստիճանը, մարզպետը դիմումատուներից 11-ին տրամադրեց դրամական օգնություն: 1 քաղաքացի ստացավ պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորություն: Վթարային բնակարանի վերանորոգման, սոցիալական բնույթի այլ հիմնահարցերի կարգավորման խնդրանքով քաղաքացիների կողմից ներկայացրած 6 դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու նպատակով: Բռնցքամարտի առաջնությունում առաջին տեղը գրաված պատանի մարզիկն էլ մարզի ղեկավարին ներկյացավ և իր հաջողություններով և իր երախտագիտությունն հայտնեց Նվեր Պողոսյանին՝ մրցումներին իրեն նյութական աջակցություն ցուցաբերելու համար: