Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԿԱՆԱՆՑ`ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.03.2012

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում, տոնական սեղանների շուրջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհավորեց մարզպետարանի կանանց և աղջիկներին կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ և ծաղիկներ նվիրեց նրանց: Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց հայ կնոջ դերը ընտանիքում և կենսագործունեության տարբեր ոլորտներում, միաժամանակ մաղթելով նրանց քաջ առողջություն, երջանկություն և աշխատանքային ջերմ մթնոլորտ: Կանայք էլ իրենց երախտագիտությունն հայտնեցին մարզպետին ջերմ ուշադրության արժանացնելու և օրը առավել տոնական դարձնելու համար: