Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

06.03.2012

Մայրեր եւ տիկնայք, քույրեր ու դուստրեր հայոց աշխարհի
Մոտեցած գարնան պես դուք միշտ մնում եք սպասվող ու կենարար, պաշտելի ու գեղեցիկ: Ձեզնով են շունչ ու կենդանություն առնում մեր բացվող օրերը, մեր աշխարհի արարչագործությունը, սերն ու նվիրումը, ընտանիքն ու ազգը: Ձեզնից է բխում աշխարհը ծնունդներով նորոգող ու հավերժացնող ակունքը` սուրբ մայրությունը, տղամարդուն ավյուն ու ոգի պարգեւող քնքշությունն ու գեղեցկությունը: Դուք եղել եք ու կաք Մայր Հայաստանի փառավոր կամ օրհասական բոլոր ժամանակներում` միշտ հայոց ճրագը վառ, բորբոքուն պահած: Դուք եղել եք ու կաք մեր բոլոր հերոսամարտերում, մաքառումներում, նվաճումներում, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքներում, կրթության ու գիտության, արվեստի, առողջապահության, գյուղատնտեսության, պետական ու հանրային ծառայությունների, սպասարկման եւ ամենատարբեր այլ ոլորտներում: Ձեր գոյությամբ ու աննկուն ոգով է սերունդներին փոխանցվում մեր սուրբ մայրենին, հայրենասիրության ու ազգապահպանության կրակը: Ձեր ուսերին է նաեւ ծանրացած Հայաստանի վերաշինման եւ հզորացման, կերտման ու զարգացման դժվարին, բայց սուրբ գործը, որը դուք մշակի սիրով ու համառությամբ, մայրական օրհնյալ ձեռքերով ու գորովով շարունակում եք կրել ու տանել: Թող  Ձեր ծով բարության, աստվածային շնորհների եւ աննկուն կամքի առջեւ բացվեն կանաչ ճանապարհներ ու լուսավոր հորիզոններ, խաղաղ արշալույսներ, մշտաշող երջանկության դռներ:
Կանանց տոնի առթիվ թույլ տվեք միանալ այն բոլոր ջերմ ու անկեղծ շնորհավորանքներին, որ ստանում եք դուք այսօր ձեր ընտանիքում ու շրջապատում, ձեր մտերիմներից ու սիրեցյալներից, աշխարհով մեկ սփռված ձեր եղբայրներից ու քույրերից, ցանկանալ ձեզ անսահման սեր ու նվիրում, քաջ առողջություն անսպառ հաջողություններ կյանքում, ընտանիքում, աշխատանքում, ձեր ամենաբարի եւ վեհ բոլոր նպատակներում:
Ջերմ մաղթանքներով`
  Գեղարքունիքի մարզպետ    Նվեր Պողոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22