Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

02.03.2012

 

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի միջեւ: Նախքան հուշագրի ստորագրումը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց  Նոր Նորքի վարչական շրջանի պատվիրակությանը, որը գլխավորում էր վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Պատվիրակության կազմում  էին վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Թովմասյանը, սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետ Մհեր Բաղդասարյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արմեն Ալավերդյանը, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի տնօրեն Ալվինա Հարությունյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ: Մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում կայացավ երկու կողմերի ղեկավարների եւ ստորաբաժանումների ղեկավարների առաջին հանդիպում-քննարկումը: Գեղարքունիքի մարզը հանդիպմանը ներկայացավ մարզպետի երկու տեղակալներով, աշխատակազմի ղեկավարով եւ ստորաբաժանումների ղեկավարներով: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի համառոտ նկարագիրը, գրավչությունները, տնտեսական հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ժողովրդագրությունը, ձեռքբերումներն ու հիմնախնդիրները, արտաքին տնտեսական կապերի ոլորտում հաստատված համագործակցությունները:  Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանն էլ իր հերթին ներկայացրեց Նոր Նորքի նկարագիրը, կրթական, մշակութային, մարզական հաջողությունները, տնտեսության գլխավոր ճյուղերը, արտաքին տնտեսական կապերի ոլորտում արձանագրված հաջողությունները: Համագործակցության  հուշագրի տեքստը հրապարակեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը: Համագործակցության հիմնական ուղղությունները ծավալվելու են առեւտրի, կրթության, մշակույթի,տուրիզմի, սպորտի, տնտեսության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում: Համագործակցության հուշագիրը վավերացրին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Հուշագրի ստորագրումից հետո կողմերը փոխանակեցին հուշանվերներ եւ: Այցելեցին Գավառի երկրագիտական թանգարան` ծանոթանալու Գեղարքունիքի պատմամշակութային հարուստ ժառանգությանը, եղան քաղաքի այլ մշակութային հաստատություններում: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22