Տպել
Նորություններ
,, ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՋՈՒՐ,, ԾՐԱԳԻՐԸ ԿԱՇԽԱՏԻ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
22.02.2012

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գոծակալության ,,Մաքուր էներգիա և ջուր,, ծրագրի պատասխանատուներին:Ներկայացնելով այցի նպատակը ծրագրի ղեկավար Հայկ Պետրոսյանը նախ տեղեկացրեց, որ ծրագիրը գործակալության կողմից ֆինանսավորվող քառամյա նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել համայնքներին ջրի և էներգետիկ ոլորտների կայուն կառավարման բարելավմանը: Նախաձեռնությանը, առանց բացառության, կարող են մասնակցել բոլոր համայնքները:Իսկ Հանձնաժողովի կողմից կընտրվեն համայնքների կողմից ներկայացված այն փաթեթները, որոնք խելամտորեն կբնութագրեն համայնքի սոցիալական վիճակի բարելավմանը միտված մի իրավիճակ, որը կբավարարի հստակ գնահատման չափանիշները՝ ներառելով հետևյալ հարցերի պատասխանները.որն է համայնքի խնդիրը, ինչպես են տեսնում այդ խնդրի լուծումը և ինչով կարող են աջակցել կամ մասնակցել իրենց կողմից ներկայացրած ծրագրի իրականացմանը, նշեց ծրագրի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետն իր գոհունակությունն հայտնեց ծրագրի պատասխանատուներին նման նախաձեռնության համար, նշելով, որ մարզի և հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային գոտում գտնվող համայնքները մեծամասամբ գտնվում են սոցիալական դժվարին պայմաններում և ունեն ջրամատակարարման, գազիֆիկացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման մեծ անհրաժեշտություն:Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին մարտ ամսվա 2-րդ տասնօրյակում հրավիրված մարզային խորհրդի նիստի ընթացքում իրականացնել նաև վերը նշված ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում էլ համայնքների ղեկավարները կիրազեկվեն սույն նախաձեռնության մասին: Ծրագրի հաջող քննության արդյունքում տվյալ համայնքում անմիջապես կմեկնարկի իրականացվող աշխատանքը: