Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

17.02.2012

 Փետրվարի 17-ին  Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ  Գեղարքունիքի մարզի զորակոչային  բժշկական  հանձնաժողովի նիստ, որը վարեց մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Նվեր Պողոսյանը: Նիստին մասնակցում էին Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի  զինվորական կոմիսարները եւ տարածքային զինվորական կոմիսարիատներին կից զորակոչային  բժշկական հանձնաժողովների անդամները: Բացելով նիստը՝ մարզպետտ Նվեր Պողոսյանը նշեց, որ 2011 թվականի աշնանային զորակոչի ընթացքում հանրապետական հավաքակայանից առողջական խնդիրների պատճառով Գեղարքունիքի մարզի զորակոչիկներից եղել է հետվերադարձի եւ լրացուցիչ բուժզննության 33 դեպք, որից 10 դեպք բաժին է ընկել Գավառի, 10 դեպք՝ Վարդենիսի, 7 դեպք՝ Սեւանի, 4 դեպք՝ Մարտունու եւ 2 դեպք՝ Ճամբարակի զինկոմիսարիատներում: Հանդես գալով համապատասխան պարզաբանումներով՝ Վարդենիսի եւ Գավառի զինվորական կոմիսարիատների պատասխանատուները նշեցին, որ հավաքակայանից լրացուցիչ բուժհետազոտության ուղարկված զորակոչիկների մի մասը  զորակոչվել են, իսկ քիչ մասը՝ ճանաչվել ծառայության համար ոչ պիտանի կամ բուժման նպատակով ստացել տարկետում: Մարզպետ Նվեր Պողոսյանը  հրահանգեց զորակոչային հանձնաժողովի անդամներին՝ հերթական գարնանային զորակոչի ընթացքում լուրջ ուշադրություն դարձնել իրենց մասնագիտական ունակություններին վրա զերծ  մնալով  հանրապետական հավաքակայանից զորակոչիկներին հետ վերադարձնելու դեպքերից:
-Անորակ բուժզննության յուրաքանչյուր դեպք դառնալու է հատուկ քննարկման առարկա,-զգուշացրեց զորակոչային հանձնաժողովի  նախագահ, մարզպետ Նվեր Պողոսյանը,- իսկ տվյալ  բժիշկ մասնագետը հեռացվելու է հանձնաժողովի կողմից: Հանձնաժովի անդամների կողմից եղան տարբեր առաջարկներ զորակոչիկների բուժզննումը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ, որոնք մարզպետը խոստացավ ներկայացնել վերադաս մարմինների քննարկմանը: Ամփոփելով նիստը՝  Նվեր Պողոսյանն առաջարկեց այսուհետ  առողջական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր զորակոչիկի խնդիրը քնարկել եւ լուծում տալ առանձին-առանձին, ինչը եւ կդառնա   աշխատանքնային կանոնակարգ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22