Նորություններ
ՄԱՔՐՎՈՒՄ Է ՄԱՔԵՆԻՍ - ԱԽՊՐԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
16.02.2012

Ձնաբքերի դադարից հետո, արդեն 3-րդ օրն է, ընթանում են Մաքենիս-Ախպրաձոր տեղական ենթակայության 2,5 կմ ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները:Այն իրականացնում է Վարդենիսի ,,Կապավոր,, ՍՊԸ: Առատ տեղումների և ձնաբքերի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև 3 մետրի: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ փետրվարի 16-ի օրվա 2-րդ կեսին արդեն իսկ ապահովվել է Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի անցանելիությունը, սակայն դեռևս շարունակվում են ճանապարհի մաքրման և լայնացման աշխատանքները: Թե որքան ժամանակ նշված ճանապարհը բաց կմնա, միայն կախված է բնության քմահաճությունից: