Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

09.02.2012

 

  Վերջին երկու օրերին տեղացած առատ ձյունը և  մոլեգնած  բքերը դժվարանցանելի, որոշ տեղերում էլ անանցանելի իրավիճակ են ստեղծել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին: Փետրվարի 9-ի դրությամբ մարզում երթևեկելի են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, իսկ տեղական ենթակայության որոշ ճանապարհահատվածներում սաստիկ  բքի  և առատ տեղումների պատճառով ստեղծվում են  դժվարանցանելի իրավիճակներ: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից  հայտնում են , որ  մարզում ճանապարհներ սպասարկող կազմակերպությունները արդեն 2 օր է աշխատում են արտակարգ ռեժիմով: Անանցանելի և դժվարանցանելի հատվածներում տեխնիկայի միջամտության արդյունքում անմիջապես վերականգնվում է երթևեկությունը: Այս օրերին մարզի ողջ տարածքով գործի է  դրված ձմեռային պահպանության համար նախատեսված  ամբողջ  տեխնիկան: Պարբերաբար մաքրվում են ճանապարհների երթևեկելի մասերը և մշակվում աղով ու ավազով: Օրվա ընթացքում դեռևս փակ էր մնում Սելիմի լեռնանցքը, ինչպես նաև  բարձր լեռնային Վերին Գետաշեն-Մադինա և Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհահատվածները: Փետրվարի 4-5-ին տեղացած առատ ձյան և սառնամանիքի պատճառով ամբողջովին սառցակալել էր Մեծ Սևանը: Հայհիդրոմետից ստացված տեղեկատվության համաձայն սառույցի շերտի հաստությունը կազմել է 2-3 սմ: Սակայն վերջին երկու օրերին գրանված բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների արդյունքում սառույցի շերտը հալվել է: Այս պահին պահպանվում է միայն ափասառույցը:  
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03