Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
07.02.2012

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Նվեր Պողոսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց մտահոգող խնդիրներով դիմեց 11 քաղաքացի: Նրանցից 1-ը հարց բարձրացրեց Սևան քաղաքի Նալբանդյան 37 շենքի վթարային վիճակի վերավերյալ: Նվեր Պողոսյանը տեղեկացրեց, որ շենքը կվերանորոգվի այս գարնանը ՀՀ կառավարության կողմից մարզին տրամադրած ֆինանսական միջոցներից մարզպետի որոշմամբ հատկացված 30 մլն դրամի շրջանակներում: Դիմումատուներից 5-ը ստացան դրամական օգնություն, իսկ 5 քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումները՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով կուսումնասիրվեն և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: