Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

31.01.2012

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում լսվեց Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության 2011 թվականի գործունեության հաշվետվությունը: Այն ներկայացրեց մարզային փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Ըստ ներկայացվածի վարչության գործունեությունը ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Գործունեության հիմնական ուղղություններն են եղել կառավարման մարմինների և ուժերի մշտական պատրաստ վիճակում պահպանումը և դրանց նպատակայնի կիրառման ապահովումը, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության գործողությունների ուսուցումը և կառավարման մարմինների նախապատրաստումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության պաշտպանության համապատասխան պլանավորումը: Զեկուցողի հավաստմամբ հաշվետու ժամանակահատվածում վարչության ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի վերացման համար իրականացվել է 219 ելք, որից 192-ը հրշեջ փրկարար ջոկատի, իսկ 27-ը փրկարարական ջոկատի կողմից: Գրանցված 212 արտակարգ դեպքերից զոհվել է 31 մարդ, մարմնական վնասվածք ստացել 30-ը: Գրանցված դեպքերից 153-ը տեխնածին են, 7-ը տարերային, 53-ը սոցիալ-կենցաղային: Վերլուծելով գրանցված հրդեհների պատճառները և նրանց վերացմանը ուղղված միջոցառումները, Մ. Բարսեղյանը նշեց, որ 2010 թ համեմատ 2011 թվականին հրդեհների քանակի նվազում է արձանագրվել: Վարչության պետը հավելեց նաև, որ 2011 թվականի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 91-ով, զոհերի թիվը աճել է 3-ով, իսկ վիրավորների թիվը 15-ով: Զեկուցողն անդրադարձավ նաև   օպերատիվ -տակտիկական և ընդհանուր պատրաստության, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության, փրկարարարական ուժերի պատրաստականության բարձրացման, իրավական և օրենսդրական բազայի կատարելագործման, ուսումնասիրությունների և ստուգումների, կառավարման կապի և ազդարարման համակարգի կատարելագործման, զորահավաքային պատրաստության, կադրերի ընտրության և տեղաբաշխման, պլանների, ծրագրերի և հաշվետվությունների մշակման նյութատեխնիկական և ֆինանսատնտեսագիտական ապահովման ուղղությամբ մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքներին:   Հաշվետու ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքներով հատկապես աչքի են ընկել փրկարար  վարչության Սևանի և Ճամբարակի   ստորաբաժանումները: Տևական ժամանակ է, ինչ   շենքային անմխիթար վիճակում են հայտնված Վարդենիսի և Մարտունու ստորաբաժանումները: Հարց բարձրացվեց որոշ ստորաբաժանումներում կադրերի բացակայության, աշխատակիցների մի մասին   համազգեստով ապահովելու, հնամաշ տեխնիկայի թարմացման,  մարզում լողամիջոցների ապօրինի օգտագործման, նյութատեխնիկական բնույթի  այլ խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում լսվեց նաև ՏԱՀՏ, ՏԱԱԿ , ԱՊԱԾ և Հիդրոմետ ծառայության ղեկավարների տարեկան հաշվետվությունները: Գեղարքունիքի մարզպետը բավարար գնահատեց մարզային ստորաբաժանման կատարած աշխատանքը, հույս հայտնելով, որ վարչության հետ մարզպետարանի սերտ համագործակցությունը իր դրական արդյունքը կտա   մարզային մակարդակով լուծվելիք   խնդիրների հարցում:  Առաջ քաշված խնդիրները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների կողմից  կբարձրացվի նախարարության առաջիկա կոլեգիայի նիստի ընթացքում:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55