Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

27.01.2012

 

Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի առթիվ տոնական միջոցառումներ են տեղի ունենում մարզի համայնքներում, կրթական և մշակութային հաստատություններում: Դրանք ուղեկցվում են հայրենասիրական ելույթներով, մեծարումներով, նվիրատվություններով և տարաբնույթ տոնախմբություններով:    Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության նախաձեռնությամբ հունվարի 27-ին Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին: Հանդիսավոր արարողությունը բացեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Բարձր գնահատելով երիտասարդ, սակայն արդեն կայացած   Հայոց բանակի ուժը, դերն ու հզորությունը, մարզի ղեկավարը արժևորեց նրա կազմավորման հարցում անուրանալի դեր ունեցած հայ քաջազուն մարտիկների սխրանքը,որոնք կարողացան անառիկ պահել Հայաստանի և Արցախի սահմանները   և    որոնցից     շատերն էլ ցավոք չտեսան իրենց իսկ կյանքով նվաճած խաղաղությունը: Հոբելյանի առթիվ իր շնորհավորանքի խոսքեր ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգևոր այրը իր խոնարհումը հղեց   հայոց բանակի մարտիկներին, նրանց հայրենանվեր գործունեության, մատուցած ծառայության, մեր խաղաղության և անդորրի երաշխավորը լինելու համար: Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի առթիվ մարզում տեղակայված 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Հովիկ Օհանյանը ՀՀ նախագահի կողմից ստացավ գեներալ մայորի կոչում:Իսկ   Գեղարքունիքի մարզի ԵԿՄ 20 զինվորականներ Գեղարքունիքի մարզպետի կողմից արժանացան դրամական խրախուսանքի: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի կազմավորման ողջ պատմությունը, որն ուղեկցվեց հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների կատարումներով:   
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11