Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

27.01.2012

Հարգելի հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպաներ եւ զինվորներ

 Այսօր Հայաստանի հաղթական ու փառապանծ բանակը բոլորում է իր կազմավորման 20 տարին: Մեր աչքի առաջ, մեր հոգով երազած,  մեր ձեռքերով փայփայած ու կերտած բանակը ծնվեց ու հասակ առավ ծանրագույն մարտերում` շարունակ կոփվելով ու թրծվելով պատերազմական բոցերում: Ի վերջո նա կարողացավ փրկել հող հայրենին, անառիկ պահել Հայաստանի եւ Արցախի սահմանները եւ հակառակորդին պարտադրել տեւական հրադադարն ու մեզ համար այնքան բաղձալի խաղաղությունը:
 Հայկական բանակի սաղմավորման շրջանը, սակայն, մեզ տանում է ավելի առաջ, դեպի 1988 թվականի ազատատենչ փետրվարի 20-ը, երբ հայ ժողովուրդը միահամուռ ու միակամ ոտքի ելավ Արցախի ազատագրության համար եւ անվեհեր քայլերով գնաց մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ ու հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում` անկախ պետականության կերտում: Մեր բանակի ակունքները բխում ու սկիզբ են առնում հայ ժողովրդի անձնուրաց զավակների հիմնադրած կամավորական ջոկատների ձեւավորմամբ, որոնք կրում էին ՙԱրաբո՚, ՙՏիգրան Մեծ՚, ՙՍասունցի Դավիթ՚, ՙՆիկոլ Դուման՚ եւ այլ փառավոր անուններ: Հայաստանի եւ Արցախի սահմաններով մեկ հազարավոր երդվյալ քաջեր կանգնեցին մահացու թշնամու դեմ` նրանց հետ շպրտելով մեր սրբազան հողից ու հայրենիքից: Այդ կամավոր անձնազոհությունը շարունակվեց կուռ ու կայուն բանակաշինությամբ, որն ավելի արագ թափ է առել մեր օրերում:
 Այսօր էլ հարվկովկասյան տարծաշրջանում ամենամարտունակը համարվող հայկական բանակի շարքերում իրենց ծառայությունն են շարունակում Արցախյան հերոսամարտի մասնակից հազարավոր սպաներ ու զինծառայողներ` հայոց բանակի նորակոչիկներին փոխանցելով իրենց մարտական փորձն ու գիտելիքները, հայրենասիրության փառավոր դասերը: Հայոց բանակի կազմավորման ու զարգացման գործում անուրանալի եւ հսկայական ավանդ ներդրեցին Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի պաշտպանության պետական կոմիտեի եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Վազգեն Մանուկյանը եւ Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ հրամանատարներ Նուրատ Տեր-Գրիգորյանը, Աստվածատուր Պետրոսյանը, լեգենդար Արկադի Տեր-Թադեւոսյանը, Յուրի Խաչատուրովը, Էնրիկո Ապրիամովը, իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած Լեոնիդ Ազգալդյանը, Վահագն Վարդեւանյանը, Թաթուլ Կրպեյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը եւ շատ ու շատ հերոսացած այրեր, որոնցից յուրաքանչյուրի սխրանքն ու գործը բազմապատկել են մեր բանակի հզորությունը, նպաստել համընդհանուր գործի հաղթանակին:
 Այսօր էլ մեր հակառակորդը շարունակում է հոխորտալ, մեր հողի անդորրը խաթարելու, պատերազմը վերսկսելու առիթներ որոնել: Բայց մեր քսան տարեկան բանակը անսասան կանգնած է նրա ամեն մի նենգ մտադրության դեմ արդեն քսան տարեկան հսկայի դյուցազնական ուժով, մարտական կենսափորձով, ժամանակակից սպառազինությամբ, անկոտրում ոգով: Հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երիտասարդ պետությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությա եւ անմնացորդ աչալրջությամբ ու հետեւողականությամբ նոր թափ եւ ուժ է հաղորդել բանակաշինությանը` շարունակաբար ու աստիճանաբար բարձրացնելով հայկական բանակի մարտունակությունն ու պաշտպանունակությունը: Հենց այդ անխորտակ ու անխոցելի ուժն է մեր երկրի Նախագահի թիկունքում, որով նա կարողանում է իրեն անպարտ ու անհաղթ զգալ շարունակվող բանակցություններում, դիվանագիտական ամենատարբեր սեղանների շուրջ:  Եվ մենք, սիրելի հայրենակիցներ, զինվորներ ու սպաներ,  մեր անդուլ աշխատանքով, հավաքական կամքով, հայրենասիրությամբ ու պայքարի անկոտրում ոգով պետք է միշտ պահպանենք մեր նվաճումները, հաջողությունները, ամուր ու անսասան դիրքերը, այնքան թանկ գնով նվաճած խաղաղությունը:
Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում խաղաղ երկինք ու ծաղկուն հայրենիք, երջանիկ ու անհոգ ժամանակներ, քաջառողջություն, սեր ու միություն եւ համայն հայության ազգային նպատակների շուտափույթ իրականացում, որոնց առաջին գրավականը եւ երաշխավորը հայոց զորավոր ու զորացած բանակն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11