Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ

24.01.2012

 Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը պետական պարգեւներ եւ պատվոգրեր հանձնեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների առավել աչքի ընկած մանկավարժներին: Ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ցուցաբերած լավագույն աշխատանքի համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից <<Վազգեն Սարգսյան>> հուշամեդալով պարգեւատրվեց  Լճավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Գեւորգյանը, <<Գարեգին Նժդեհ>> հուշամեդալով` Վ. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վաչագան Սարիբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով` Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի զինղեկ Էդուարդ Պետրոսյանը, արժեքավոր ժամացույցով` Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի զինղեկ, Գավառի տարածաշրջանի ավագ զինղեկ Նովլետ Կարապետյանը, <<Ծովակալ Իսակովի>> մեդալով` Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ Աշոտ Ֆրղոյանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի շնորհալագրին են արժանացել Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտակ Նալբանդյանը եւ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալեքսանդր Ղազարյանը: Պարգեւների հանձմնան արարողությունից հետո մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց պարգեւի արժանացած ուսուցիչներին` իրենց կատարած նվիրական եւ արդյունավետ աշխատանքի համար եւ կոչ արեց էլ ավելի բարձր տրամադրությամբ մատաղ սերնդի մոտ արմատավորել ռազմահայրենասիրական ոգին: Պարգեւատրվածներն իրենց հերթին նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է` ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ազգօգուտ գործին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59